փոխտնօրեն Գագիկ Մելիքյան

Gagik MelikyanԱվարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

Աշխատել է Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ, այնուհետև` փոխտնօրեն, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ: Դասավանդել է դպրոցում: Ներկայումս համատեղության կարգով դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Շուրջ 80 աշխատությունների, այդ թվում` գիտական և գիտամանկավարժական հոդվածների, չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների, խնդրագրքերի, ավարտական և միասնական քննական թեստերի, տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկների հեղինակ /համահեղինակ/ է:

Մասնակցել է կրթության բնագավառի օրենսդրական մի շարք ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:

Ունի Համաշխարհային բանկի, UNISEF-ի, UNDP-ի կողմից տրված հանրակրթական դպրոցների տնօրեններ և խորհրդի անդամներ վերապատրաստող դասախոսի որակավորում, վարում է ուսուցիչների, տնօրենների վերապատրաստման դասընթացներ:

«Մանկավարժություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է: