Հաճախակի տրվող հարցեր

 Փակել բոլորը | Բացել բոլորը

Ինֆորմատիկա առարկան 12–րդ դասարանի 2-րդ կիսամյակում դասավանդելուն օժանդակելու համար մեր կայքի Հանրակրթություն -> Մեթոդական նյութեր -> Ինֆորմատիկա բաժնում տեղակայվել է «Մեթոդական երաշխավորություն 2011-2012 ուստարում 12-րդ դասարանում՝ «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման վերաբերյալ» նամակը: Խնդրում ենք բեռնել և կարդալ նամակը:

Ինֆորմատիկայի ծրագրում ծրագրավորման լեզուներ թեմայում նշված է ծրագրավորման 2 լեզուներ, դասավանդման համար պիտի ընտրել դրանցից մեկը: Մենք խորհուրդ ենք տալիս դասավանդել C++ ծրագրավորման լեզուն՝ որպես ժամանակակից և շատ ոլորտներում խնդիրներ լուծելու համար լայնորեն կիրառվող ծրագրավորման լեզու:

Ինֆորմատիկա առարկան 12–րդ դասարանում դասավանդվում է ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերում: Միայն 2011-2012 ուստարվա 12-րդ դասարանում դասավանդելու համար հաստատվել է և գործածության մեջ է դրվում Ինֆորմատիկայի ժամանակավոր ծրագիր, որը կարող եք բեռնել մեր կայքից: 2012-2013 ուստարվանից 12-րդ դասարանի համար գործածության մեջ կդրվի ավագ դպրոցի Ինֆորմատիկայի չափորոշիչն ու ծրագիրը:

Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պար­տադիր առարկա­յացանկում նախատեսված և (կամ) Նախարա­րության կողմից երաշխա­վորված լրացուցիչ առարկայա­ցան­կում ընդգրկված առար­կաներին:

Ուսումնական հաստատության տնօրենը ուսպլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կա­տարում է մանկավարժական ­խոր­հրդի որոշմամբ՝ ելնելով Նախա­րա­րության հանձնարարա­կան­ներից, ինչպես նաև դպրոցի, դասարանի պատրաս­տու­թյունից, ման­կա­­վարժնե­րով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմա­կերպման նպատակով Նախարա­րության կողմից հանրակրթական հաստատությունների համար երաշխավո­րված այլ ուսում­նա­կան գրակա­նու­թյամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայման­ներից։

(տես` Միջնակարգ եվ հատուկ  հանրակրթական ուսումնական հաստատությունների   2010-2011 ուսումնական տարվա  օրինակելի  ուսումնական  պլաններ` հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարի 07.05.2010 թվականի No  333- Ա/Ք հրամանով, ՀՀ ԿԳ նախարարության տեղեկագիր, 3/2010)

Երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս հիմնական օտար լեզվից) կարելի է դասավանդել Նախարարության թույլտվությամբ, Նախարարության կողմից երաշխավորված ծրա­գրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայման­ների առկայության դեպքում` դպրոցական բաղադրիչի ժանաքանակի շրջանակում: Հանրակրթական դպրոցներում, որպես կանոն, պահպա­նվում է արդեն ընտրված հիմ­նա­կան (ռուսերենից բացի) օտար լեզուն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն)։ Ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է 2-րդ դասարանից, երկրորդ (հիմնական) օտար լեզվի (անգլե­րեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) դասա­վանդումը` 3-րդ դասարա­նից: Երրորդ օտար լեզվի դասավանումը, դպրոցի ընտրությամբ, սկսվում է 5-րդ դասարանից:

(տես` Միջնակարգ եվ հատուկ  հանրակրթական ուսումնական հաստատությունների   2010-2011 ուսումնական տարվա  օրինակելի  ուսումնական  պլաններ` հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարի 07.05.2010 թվականի No  333- Ա/Ք հրամանով, ՀՀ ԿԳ նախարարության տեղեկագիր, 3/2010)

Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ), եթե դասարանում աշակերտների թի­վը 30 և ավելի է, ռուսաց լեզու, օտար լեզու առար­կաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի։

Միջին դպրոցում Հայոց լեզու (7-9-րդ դասարաններ), Ռուսաց լեզու, Օտար լեզու (5-9-րդ դասարաններ), Ինֆորմատիկա (6-9-րդ դասարաններ` համա­կարգ­չա­յին դասա­րանի առկա­յության դեպքում) առար­կաների պարապմունքներին  դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասա­­րա­նում աշակերտների թիվը 30 և ավելի է։ ‹‹Տեխնոլոգիա›› առարկայի պարապ­մունք­ներին դասա­րանը կիսվում է երկու խմբի՝ տղաների և աղջիկների՝ անկախ աշա­կերտների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաս­տատ­ված համապատասխան առարկայական ծրագրով)։

Ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում ընդհանուր հոսքում Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու, Ինֆոր­մատիկա (համա­կարգ­չա­յին դասա­րանի առկայության դեպքում) առարկա­ների և ավագ դպրոցի արհես­տա­գործական մասնա­գի­տա­կան դասընթաց­ների դասաժամերին կարելի է դա­սարանը բաժանել երկու խմբի, եթե տվյալ դա­սա­րա­նի աշա­կերտների թիվը 25 և ավելի է:

(տես` Միջնակարգ եվ հատուկ  հանրակրթական ուսումնական հաստատությունների   2010-2011 ուսումնական տարվա  օրինակելի  ուսումնական  պլաններ` հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարի 07.05.2010 թվականի No  333- Ա/Ք հրամանով, ՀՀ ԿԳ նախարարության տեղեկագիր, 2010/3)

Մտավոր հետամնացություն ունեցող սովորողների գիտելիքների ստուգումը կատարվում է Անհատական ուսումնական պլանի (ԱՈւՊ) հիման վրա (Երաշխավորված է ՀՀ ԿԳ նախ արարի 29.11.2010 թվականի No  1653- Ա/Ք հրամանով):

(տես նաև` Ներառական կրթություն իրականացնելու կարգ, Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարա­­րի 06.08.2010 թ. N 1281-Ն հրամանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկագիր, 2010/8)

Ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության միևնույն դասարանի համակազմում միաժամանակ կարող են ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա` ըստ կրթական կարիքների բարդության, ընդ որում՝ դրանք կարող են լինել թե´ միևնույն, թե´ տարբեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

(տես` Ներառական կրթություն իրականացնելու կարգ, Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարա­­րի 06.08.2010 թ. N 1281-Ն հրամանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկագիր, 2010/8)

Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները (դասամիջոցները) նախատեսվում են ուսում­նա­կան հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով:

(տես` Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները, Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի  No  201-Ն որոշման, «Հատուկ կրթություն», պրակ II, ԿԱԻ, Երևան, 2008)

Մինչև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում: Նրանք շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լաիզորությունների ժամկետի ավարտը:

(տես` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդվ. 38, կետ 3)

Ուսուցչի պաշտոնից ազատումը անձին չի զրկում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

(տես` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդվ. 26, կետ 31)

Այն մանկավարժները, ովքեր վերջին 10 տարվա մեջ ունեն առնվազն 7 տարվա մանկավարժական ստաժ:

Միայն 2011-2012 ուստարում Ինֆորմատիկան 12-րդ դասարանում կուսուցանվի ժամանակավոր ծրագրով: Այն պաշտոնապես հաստատելուց հետո կարող եք բեռնել մեր կայքից:

Ըստ հանրակրթական միջնակարգ դպրոցի 2010-2011 ուսումնական պլանի պարզաբանման 3-րդ կետի՝ «Միջին դպրոցում հայոց լեզու (7-9-րդ դասարաններ), ռուսաց լեզու, օտար լեզու (5-9-րդ դասարաններ), ինֆորմատիկա (6-9-րդ դասարաններ` համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկուխմբի, եթե դասարանում աշակերտների թիվը 30 և ավելի է»: