Նորայր Ղուկասյան

Norayr Ghukasyan

ՀՀ վաստակավոր մանկավարժ

Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ որպես միջնակարգ դպրոցի ուսուցիչ, այնուհետև դպրոցի տնօրեն:

Աշխատել է Երևանի թիվ 118 դպրոցի տնօրեն: Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ լուսավորության նախարարությունում: Դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում:

1996-1997 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնը:

Ն. Ղուկասյանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անցել է միջնակարգ կրթության վարչության մասնագետից մինչև ԿԳ նախարարի տեղակալ ճանապարհը:

2006 թվականից Կրթության ազգային ինստիտուտի տնօրենն է:

Ն. Ղուկասյանը նշանակալից ներդրում ունի հանրակրթական դպրոցների օպտի-
մալացման, դպրոցների կառավարման և ֆինանսավորման բարեփոխումների ծրագրերի մշակման ու իրագործման գործընթացում:

Մասնակցել է կրթության բնագավառի օրենսդրական բազմաթիվ ակտերի մշակման, «Հանրակրթության պետական կրթակարգի» և «Միջնակարգ կրթության պետական չափորոշչի» ստեղծման աշխատանքներին:

Կրթական ոլորտում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալով, ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով, ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով: