Կրթության ազգային ինստիտուտի գործունեությունը

Մշակում է.

կրթության կառավարման համակարգի ռազմավարությունը և բարեփոխումների իրականացման մեթոդիկան կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթները և դրանց համապատասխան` պետական կրթական չափորոշիչները, ուսումնական հաստատությունների հենքային և օրինակելի ուսումնական պլանները, հիմնական և լրացուցիչ հանրակրթական և մասնագիտական կրթության պետական ծրագրերը

Կազմակերպում է.

դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուղեցույցների, այլ ուսումնական գրականության ստեղծման աշխատանքները կրթության զարգացման պետական ծրագրերի գիտամեթոդական սպասարկումը կրթության և դաստիարակության բովանդակության գիտամեթոդական ապահովումը, այդ ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների համակարգումը

Իրականացնում է.

կրթական համակարգի պաշտոնական տեղեկագրերի, փորձնական դասագրքերի և ձեռնարկների հրատարակումը, այլ հրատարակչական գործունեություն, հրատարակված նյութերի բաժանորդագրություն, իրացում մանկավարժական մասնագիտական գրադարանային ֆոնդի, ուսումնական ձայնատեսադարանների, ֆիլմադարանների, մանկավարժության պատմության արխիվի և թանգարանային ֆոնդերի ձևավորումը և պահպանումը