Հարգելի գործընկեր

Նորայր Ղուկասյան

Ողջունում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում մեր կայքն այցելելու համար: Կրթության բարեփոխումների ներկա փուլում կարևորվում է ոչ միայն ոլորտի վերաբերյալ Ձեր տեղեկատվական պահանջմունքի բավարարումը, այլև հետադարձ կապի ստեղծումը և ամրապնդումը:

Կայքի միջոցով Դուք հարուստ տեղեկատվություն կստանաք ինչպես ԿԱԻ գործունեության, այնպես էլ կրթության համակարգի այլ կարևոր իրադարձությունների մասին:

Կայքում տեղակայված նյութերը համակարգի աշխատողներին կօգնեն իրենց ամենօրյա աշխատանքը դարձնել ավելի դյուրին և արդյունավետ:

Ձեր առաջարկություններն ու դիտողությունները կնպաստեն ԿԱԻ-ի գործունեության կատարելագործմանը և մեր աշխատանքները կդարձնեն ավելի թափանցիկ ու արդիական:

Տնօրեն`
   Ն. Ղուկասյան